Մահացել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը

78 տարեկան հասակում այսօր՝ օգոստոսի 2-ին մահացել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը ցավակցությունն է հայտնում Էդուարդ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: