Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 20 տարեկան է: Մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության սկզբունքների հաստատման 20-ամյա պայքարն ամփոփվեց հունվարի 14-ին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ այս տարիներին հասարակական կազմակերպությունը լայնածավալ աշխատանքներ է տարել քաղաքացիական հասարակության զարգացման և իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:
Նա կարևորեց քաղաքացիական հասարակության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվության ցուցաբերումը:
Տոնական միջոցառմանը հաջորդեցին հավաստագրերի հանձման արարողությունները:
ՀԵԻԱ-ի զարգացման գործում ներդրված զգալի ավանդի համար Կարեն Զադոյանի կողմից շնորհակալագրով պարգևատրվեց Առնոլդ Վարդանյանը, Իրավաբան.net կայքի լրագրողական հետաքննությունների բաժնի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվեց լրագրող Աստղիկ Կարապետյանը, Կարեն Քոչարյանը ճանաչվեց ՀԵԻԱ-ի տարվա լավագույն անդամ, ՀԵԻԱ-ի տարվա լավագույն կամավոր ճանաչվեց Մարգարիտա Մելքոնյանը, 2015թ. ցուցաբերած մասնագիտական գերազանց պատրաստվածության և կորպորատիվ բարձր հատկանիշների համար ասոցիացիայի աշխատակազմի տարվա լավագույն աշխատող ճանաչվեց լրագրող Գևորգ Թոսունյանը:
Ի դեպ, ողջ միջոցառման ընթացքում Կարեն Զադոյանը մոհիտոներ պատրաստեց ու հյուրասիրեց մասնակիցներին: