«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը կարևորում է ՀՀ-ում իրապես հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ Հայաստանում արդյո՞ք կան դրա նախադրյալները՝ հաշվի առնելով, որ երկրում ամենաբարձր օղակից մինչև ամենացածր օղակ նույն խաղի կանոններով են գործում, և կոռուպցիան ամենուր է, Կ. Զադոյանը նշեց. «Մենք արդեն մոտ 9 տարի պայքարում ենք, բարձրաձայնում ենք այն մասին, որ շատ կարևոր է երկրում ինստիտուցիոնալ համակարգեր, մեխանիզմներ ներդրվեն կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու և արյունքներ գրանցելու համար»: