«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը հունիսի 5-ին մասնակցել է ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստին, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական, հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարգապահական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության վերաբերյալ եզրակացությունները: Քննարկումների արդյունքում կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ ոստիկանության 5 ծառայողների նկատմամբ «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը կիրառելու, իսկ 3-ին նկատողություն հայտարարելու միջնորդությամբ:
Լուսանկարները՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից