Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագիրը ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին, Իրավաբանների հայկական ասոցիացիան մեկնարկում է ՔՀԿ-ներին աջակցության հետևյալ տեսակները.
- Անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում ՔՀԿ-ներին Երևանում և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում՝ ՀԿ-ների մասին նոր օրենքի վերաբերյալ:
- ՔՀԿ-ների կանոնադրությունների և այլ իրավական փաստաթղթերի համապատասխանեցում գործող օրենսդրությանը Երևանում և վերոնշյալ 4 մարզերում:
- Բացի այդ, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ դասընթացներ, որոնք կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
- ք. Գյումրի, Մայիսի 10,
- ք. Երևան, Մայիսի 12,
- ք. Գավառ, Մայիսի 17,
- ք. Վանաձոր, Մայիսի 24,
- ք. Կապան, Մայիսի 31:
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը, վերոնշյալ դասընթացներին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները: Հարկ է ընդգծել, որ դասախոսությունները կներառեն նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարկային ասպեկտներ: Դասընթացները կվարի Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել ստորև նշված տեղեկությունները՝ [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագիրը անվանելով՝ «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը.
- Հասարակական կազմակերպության նախագահի անունը ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
- Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Դիմելու վերջնաժամկետներն են՝
Գյումրի – 2017 թ. մայիսի 9-ը:
Երևան – 2017 թ. մայիսի 11-ը:
Գավառ – 2017 թ. մայիսի 16-ը:
Վանաձոր – 2017 թ. մայիսի 23-ը:
Կապան – 2017 թ. մայիսի 30-ը:
- ՔՀԿ-ների կարողությունների ու հանրային քաղաքականության վրա ազդեցության հնարավորությունների զարգացում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՈՅՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ.
ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010
Անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110,
Հեռախոսահամար 010 540199,
Էլ. փոստ՝ [email protected]
Արմինե Չախալյան
ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72,
Հեռախոսահամար 285 52511,
Բջջ. (094) 50 20 86
Հրայր Խաչատրյան
ք. Վանաձոր, Վարդանանց 82/1,
Հեռախոսահամար 322 22317,
Բջջ. (099) 88 81 20
Արթուր Սուքիասյան
ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2,
Հեռախոսահամար 312 58236,
Վիկտորյա Եղոյան
ք. Գավառ, Բոշնաղյան 56/7,
Հեռախոսահամար 264 25503
Լիանա Մակվեցյան