«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները Ապօրինի հարստացաումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ:
«Դեռևս անցած տարի սեպտեմբերի 23- ին կառավարության հետ հայտարարություն կնքեցինք, որի համաձայն՝ երկու խնդիր պետք է լուծեինք, առաջինը՝ ապօրինի հարստացման քրեականացման հետ կապված ուսումնասիրություն իրականացնել, երկրորդը՝ անկախ հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ ուսումնասիորւթյուն իրականացնել: Այս տարվա հունվարի 22-ին ստեղծվեցին երկու աշխատանքային խմբեր, որոնք սկսեցին ցբաղվել վերոնշյալ խնդիրներով: Ուսումնասիրվել է 35 երկրի փորձ: Կազմվեց վերլուծություն և ներկայացվեց կառավարությանը»: