ՍիվիլՆեթի հետ զրույցում Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մեկնաբանում է, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր նվազեցնել կոռուպցիայի մակարդակը։ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2014-ից աճել է՝ ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» 2016թ․ զեկույցի։ Կոռուպցիայի ընկալման ցուցանիշների վատացումը զուգահեռ է Հայաստանի՝ 2014թ․ ԵՏՄ-ին անդամակցելու հետ։