
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ գործարկվող «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» ծրագիրն իրականացվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի գործընկեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 4 ամիս էր: Ծրագրի բյուջեն կազմել է 999.900 ՀՀ դրամ` Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվելիք գումարը կազմել է 909.000 ՀՀ դրամ, Նախագահի աշխատակազմի գործընկեր կազմակերպության գումարը կազմել է 90.900 ՀՀ դրամ:
Ծրագրի հիմնական նպատակներն են սննդի անվտանգության ոլորտում հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների և այլ կազմակերպությունների (անձանց) գործունեության լուսաբանման և լրագրողական հետաքննությունների միջոցով վեր հանել առկա խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը` ապահովելով թափանցիկությունն և հասարակության տեղեկացվածությունը, ինչպես նաև իրավաբան-փորձագետի կողմից «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի ուսումնասիրման և միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանեցման միջոցով կազմել զեկույց` շեշտադրելով կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումը: