«Աքսիոմատիկ նշանակություն ունի այն իրողությունը, որ տեսական և պրակտիկ գիտելիքների համադրումն է ծնում արհեստավարժ և պրոֆեսիոնալ մասնագետներ: ՀԵԻԱ-ում 2015թ. մարտ-մայիս ամիսներին անցած պրակտիկան իրավամբ նպաստեց պրակտիկ մասնագիտական հմտություններիս ներուժի զարգացմանը՝ դարձնելով ինձ առավել կատարյալ մասնագիտական հարթությունում»:
2015 թվականի մարտի 2-ից մայիսի 2-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրավաբան ուսանողների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: