Ես՝ Ելենա Արամյանս սովորում եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մասնակցել եմ Իրավաբան.նետ-ի կողմից կազմակերպված պրակտիկային, քանի որ ցանակնում էի փորձ ձեռք բերել իրավական ոլորտում: Պրակտիկան ինձ տվեց մեծ գիտելիքներ և փորձ իրավական ոլորտում: Մի քանի ամիսների ընթացքում ես սովորեցի լուսաբանել դատական նիստեր, վարել հարցազրույցներ, կատարել հետաքննություններ և անել նյութեր դեպքի վայրերից: Ապագա լրագրողներին խորհուրդ կտամ անպայման մասնակցել պրակտիկային, լինել ուշադիր և ինքնավստահ:
2015 թվականի մարտի 15-ից մայիսի 15-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքում լրագրողների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: