Լիլիթ Գասպարյան

2015 թվականի մարտի 5-ից մայիսի 5-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից թարգմանիչների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան:

Լիլիթ Գասպարյան. «Ավարտել եմ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը:  Այժմ սովորում եմ նույն համալսարանի մագիստրատուրայի  երկլեզու թարգմանչության բաժնում: 2015 թվականի մարտի 5-ից մայիսի 5-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել եմ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից թարգմանիչների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկային, որի շրջանակներում մասնագիտական նոր գիտելիքներ ու հմտություններ եմ ձեռք բերել, հնարավորություն եմ ստացել տեսական գիտելիքներս կիրառել գործնականում, իրավաբանական ոլորտում խորացրել եմ թարգմանչական հմտություններս: Հավատացած եմ, որ ցանկացած ուսանող առավելագույնս կօգտվի ընձեռված բացառիկ հնարավորությունից և այն կծառայեցնի սեփական մասնագիտական գիտելիքների հարստացմանը»: