Աշխեն Ներսիսյան

Ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի “Ռուսաց լեզվի գրականության և օտար լեզուների” ֆակուլտետը: Այժմ սովորում եմ մագիստրատուրայում` ”Տեղեկատվություն և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ” մասնագիտացմամբ:

Մասնակցել եմ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կազմակերպած թարգմանչական պրակտիկային 2015 թ. մարտից մինչև մայիս: Պրակտիկայի ըն թացքում ձեռք եմ բերել ոչ միայն նոր գիտելիքներ, այլ նաև անգնահատելի փորձ: Բավականին կարևոր էր ինձ համար այն, որ հմտություններ ձեռք բերեցի նոր ոլորտում, ծանոթացա թարգմանության որոշ նրբությունների անծանոթ բնագավառում: Պրակտիկայի մասնակիցներին խորհուրդ կտամ ուշադրությամբ վերաբերվել յուրաքանչյուր նյութի և որքան հնարավոր է, հմտանալ ու սովորել:

2015 թվականի մարտի 5-ից մայիսի 5-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից թարգմանիչների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: