Ծնվել եմ 1989թ․-ի հոկտեմբերի 14-ին, Հայաստանում։ Հինգ տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Բելգիա։ 2008թ․-ին ընդունվել եմ Գենթի համալսարան։ Ներկայումս սովորում եմ Գենթի համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում, Եվրոպական և միջազգային իրավունք մասնագիտությամբ։
Պրակտիկայի ընթացքում մասնակցել եմ հաճախորդների հետ հանդիպումներին, ինչպես նաև դատական նիստերի։ Այցելել եմ ՀԵԻԱ Հակակոռուպցիոն կենտրոններ, որտեղ ծանոթացել եմ կենտրոնների աշխատանքներին։ Անցկացրել եմ միջազգային դատախաղ մրցույթների վերաբերյալ սեմինար։ ՀԵԻԱ «Փախսատականների և ապաստան հայցողների» ծրագրի շրջանակներում այցելել եմ Փախստականների ընդունարաններ, և ՀԵԻԱ այս ծրագրին օժանդակելու նպատակով համացանցում փնտրել համապատասխան նյութեր և փաստաթղթեր։
«Չնայած այն հանգամանքին, որ Բելգիա եմ տեղափոխվել մանուկ հասակում, սակայն Հայաստանը միշտ եղել և մնում է իմ հայրենիքը։ Միշտ մտածել եմ ինչպես կարելի է վերադառնալ Հայաստանև ապրել Հայաստանում։ Այդ պատճառով որոշեցի պրակտիկաանցնել ՀԵԻԱ-ում։ Չնայած, որ չունեի որոշակի ակնկալիքներ, սակայն ես շատ բան սովորեցի և հաճելի ժամանակ անցկացրեցի հայրենիքում»։