Սույն թվականի դեկտեմբերի 2-3 Վրաստանի Բորժոմի քաղաքում կայացավ ՙՙԻրավական իրազեկման արշավների համար հաղորդակցման ռազմավարություններՙՙ (Communication Strategies for Legal Awareness Campaigns) թեմայով կլոր սեղան և ուսուցում, որը Հարավային Կովկասի երկրների ներկայացուցիչների համար կազմակերպել էր GIZ գերմանական կազմակերպությունը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը, որը ներկայացրեց ԻՀԱ-ի և իրավաբան.նեթի կողմից իրականացվող իրավական իրազեկման փորձը: Պատասխանելով մասնակիցների հարցերին Մ. Ատովմյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների վերջին զարգացումները:
Միջոցառման շրջանակներում քննարկվեցին նաև հաջողված ռազմավարությունների առանցքային բաղադրիչները, հաջողված արշավների օրինակները, կարիքների գնահատման մեխանիզմները, ԶԼՄ-րի հետ աշխատանքի, PR պլանների կազման առանձնահատկությունները: