Լիլի Փափախյան

Լիլի Փափախյան
Ծնվել է 1986 թվականի ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Գրոուս Փոյնթ Փարկ քաղաքում: 2004-ին ավարտել է Գրոուս Փոյնթ-ի հարավային ավագ դպրոցը, այնուհետև` ընդունվել Միչիգանի համալսարան: 2005-2006 թվականների ամռան ամիսներին Լիլին որպես կամավոր աշխատել է Դեթրոյտի իրավաբանական ընկերություններից մեկում: Լիլին այժմ հանդիսանում է Միչիգանի համալսարանի պատմության և դասական քաղաքակրթության ֆակուլտետի ուսանողուհի: Հաջորդ տարի Լիլին կավարտի համալսարանաը և կստանա արվեստի բակալավրի աստիճան պատմության և դասական քաղաքակրթության ոլորտում: 2008-ին Լիլին պատրաստվում է ընդունվել իրավաբանական դպրոց: Նա հանդիսանում է Հայկական երիտասարդական դաշնության փոխնախագահը:
“Իրավունքի ոլորտը միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել ինձ համար: Ես մեծ ցանկություն ունեմ կամավորական աշխատանքներ կատարել ՀԵԻԱ-ի համար, քանի որ ուզում եմ ընդլայնել իմ պատկերացումները ընդհանրապես իրավունքի մասին և Հայաստանի իրավական համակարգի վերաբերյալ: Ես շատ էի ուզում օգնել ՀԵԻԱ-ի անդամներին իրենց բանավոր անգլերենի հմտությունների զարգացման հարցում, ինչպես նաև աջակցել կազմակերպությանը կապեր հաստատել այլ կառույցների հետ: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատել ՀԵԻԱ-ում և հուսով եմ, որ կկարողանամ իրագործել իմ մտադրություններն ու օգտակար լինել կառույցի համար”:
Լիլի Փափախյան

ԿԱՄԱՎՈՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2007 թվականի ուսանողական-կամավորական ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կամավորի զբաղվածության շրջանակը ընդգրկում է հետևյալը.
1. Թարգմանություն և խմբագրում
– ՀԵԻԱ-ի կամավորը մասնակցում է կազմակերպության ընթացիկ աշխատանքում պահանջվող թարգմանությունների կատարմանը:
– խմբագրում է “Իրավաբանական լրատու”-ի անգլերեն տարբերակը:
– վերանայում է անգլերեն լեզվով պատրաստվող փաստաթղթերն ու նյութերը, որոնք տեղադրվում են ՀԵԻԱ-ի վեբ-կայքի անգլերեն տարբերակում:
2. Քննարկումներ և սեմինարներ
– ՀԵԻԱ-ի կամավորը անգլերեն լեզվի խոսակցական հմտությունների զարգացմանն ուղղված քննարկում-սեմինարներ է անցկացնում` հայ իրավաբանների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ: Սեմինարներն անցկացվում են ՀԵԻԱ-ի իրավաբաններից, կամավորներից ու համակիր անդամներից բաղկացած խմբի համար: Սեմինարներն անց են կացվում անգլերենով:
– կամավորը մասնակցել է 2007թ.-ի հունիսի 27-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կազմակերպված “Գենդերային մշակույթը Շվեդիայում, ԱՄՆ-ում և Հայաստանում. փորձի փոխանակում” սեմինար-քննարկման կազմակերպմանն ու անցկացմանը: ՀԵԻԱ-ի կամավորը սեմինարի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ-ում ձևավորված գենդերային մշակույթը և առկա հիմնախնդիրները:
3. Ֆինանսների հայթայթմանն ուղղված գործունեություն
– ՀԵԻԱ-ի կամավորը ՀԵԻԱ-ի ֆինանսների հայթայթման պատասխանատուի հետ միասին ուսումնասիրում է միջազգային և արտասահմանյան դոնոր կազմակերպությունների վեբ-կայքերն ու կապեր հաստատում պոտենցիալ գործընկեր-դոնոր կազմակերպությունների հետ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
“Կամավորական ծրագիր 2007”-ի շրջանակներում ՀԵԻԱ կամավոր Լիլի Փափախյանի գործունեությունը Հայաստանում դեռևս շարունակվում է: Նրա առաջարկությունները և լուսանկարների հավաքածուն կթարմացվեն աշխատանքների ավարտից հետո: