Նշան Մինասյան

Ծնվել է 1987 թվականի մարտի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Հինգ տարեկանից ապրել է Միացյալ Թագավորությունում: 2005 թվականին ավարտել է Նորթամպթոնի բարձրագույն արական դպրոցի քիմիայի, կենսաբանության և պատմության հիմնական դասընթացը, այնուհետև ուսումը շարունակել Բրյունելի համալսարանում: Արևմտյան Լոնդոնի Բրյունելի համալսարանի Իրավաբանական բաժնի 3-րդ կուրսի ուսանող է: Ավարտելուց հետո նպատակ ունի սովորել Բրիտանական փաստաբանների մասնագիտական ուսուցման դասընթացներում: Նշանը լավ մարզիկ է` զբաղվում է բռնցքամարտով և քիքբոքսինգով: Հույս ունի մասնակցել ազգային և համալսարանական մրցումներին: Նա իրենց համալսարանի իրավաբանական միության անդամ է: Տիրապետում է հայերեն, անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներին: ՀԵԻԱ-ի հետ աշխատել է սփյուռքահայ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար Դեպի Հայք հիմնադրամի ուսանողական/կամավորական ծրագրի շրջանակներում:
“ՀԵԻԱ-ում աշխատելը փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր: Դրա շնորհիվ գաղափար կազմեցի Հայաստանում իրավաբանի մասնագիտության աշխատանքի վերաբերյալ, որը ես, որպես իրավաբան ուսանող և որպես հայ, շատ հետաքրքիր եմ գտնում: Ակնկալում եմ, որ Անգլիա վերադառնալով կկարողանամ իրականացնել ՀԵԻԱ-ում ձեռք բերած իմ գիտելիքները: Իսկ այս ժամանակահատվածում ձեռք բերած փորձը էլ ավելի է խորացնում իմ գիտելիքները ապագայում ի նպաստ Հայաստանի կիրառելու ցանկությունս”:

ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԿԱՄԱՎՈՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2007 թվականի ուսանողական-կամավորական ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կամավորի զբաղվածության շրջանակը ընդգրկում է հետևյալը:
1. Թարգմանություն և խմբագրում
– ՀԵԻԱ-ի կամավորը թարգմանել և խմբագրել է Իրավաբանական Լրատուի որոշ հոդվածներ, որը ՀԵԻԱ-ն հրատարակում է “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում:
– վերանայել է է անգլերեն լեզվով պատրաստվող փաստաթղթերն ու նյութերը, որոնք տեղադրվում են ՀԵԻԱ-ի վեբ-կայքի անգլերեն տարբերակում
– օգնել է կազմել և խմբագրել ֆինանսական միջոցների հայթայթման նպատակով եվրոպական հնարավոր նոր գործընկերներին ուղարկվելիք նամակները:
2. Իրավաբանական փորձ
– ՀԵԻԱ իրավաբան-խորհրդատուների հետ մասնակցել է իրավաբանական խորհրդատվությունների, ինչպես նաև ուսումնասիրել ընթացիկ դատական գործերը,
– ՀԵԻԱ փաստաբանների հետ մասնակցել է դատական լսումների:
3. Քննարկումներ և սեմինարներ
– ՀԵԻԱ-ի կամավորը քննարկումներ է կազմակերպել Միացյալ Թագավորության և Հայաստանի իրավական ինստիտուտների, ինչպես նաև այլ հարցերի համեմատական վերլուծության վերբերյալ:
Իրավաբան ուսանողների հետ պատրաստել, կազմակերպել, ներկայացրել և մասնակցել է իրավական հարցերով մի շարք սեմինարներ, Այդ թվում “Դատական համակարգը Հայաստանի Հանրապետությանում և Անգլիայում”, “Պայմանագրային իրավունքը Միացյալ Թագավորությունում և Հայաստանում”, “Եվրոպական դատարանի որոշումների ազդեցությունը Անգլիայում”, “Մարդու իրավունքների Ինստիտուտները Հայաստանում և Անգլիայում”, “Փաստաբանների դերը Մարդու իրավունքների բնագավառում”, “Օտարերկրյա քաղաքացիների իրավունքները այլ իրավական համակարգերում”, “Քաղացիական իրավունքների պաշտպանությունը Անգլիայում և Հայաստանում”, “Հավասար իրավունքները և հնարավորությունները Հայաստանում և Անգլիայում”:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

“ՀԵԻԱ-ում աշխատելը փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր: Դրա շնորհիվ գաղափար կազմեցի Հայաստանում իրավաբանի մասնագիտության աշխատանքի վերաբերյալ, որը ես, որպես իրավաբան ուսանող և որպես հայ, շատ հետաքրքիր եմ գտնում: Ակնկալում եմ, որ Անգլիա վերադառնալով կկարողանամ իրականացնել ՀԵԻԱ-ում ձեռք բերած իմ գիտելիքները: Իսկ այս ժամանակահատվածում ձեռք բերած փորձը էլ ավելի է խորացնում իմ գիտելիքները ապագայում ի նպաստ Հայաստանի կիրառելու ցանկությունս”:
Ազնվորեն կարող եմ ասել, որ ՀԵԻԱ-ի հետ աշխատելը ոչ միայն հնարավորություն ընձեռեց ինձ ճանաչել Հայաստանը, այլև փորձ ձեռք բերել, որը ինձ կօգնի իմ ողջ կյանքի ընթացքում և անկասկած կնպաստի իմ ապագա մասնագիտական ընտրությանը: Թարգմանությունները, որ ես կատարեցի օգնեցին բարելավել իմ հայերեն կարդալու և գրելու հմտությունները, ինչպես նաև հարստացրեցին բառապաշարս ինչը իմ հիմնական նպատակներից մեկն էր երբ ես որոշեցի Հայաստան գալ: Ցանկանում եմ Անգլիա վերադառնալ լեզվի առավել մեծ ըմբռնումով և հասկացությամբ, որպեսզի հետագայում երբևիցե կարողանամ այն օգտագործել մասնագիտական համատեքստում: Հրաշալի էր այն հնարավորությունը երբ կարող էի համեմատել Հայաստանում խորհրդատվության տրամադրման ձևերը այն փորձի հետ, որ ես ստացել էի Անգլիայում: Ինչևէ, եթե կա մեկ հիմնական առաջարկություն, որ ես կցանկանայի տալ ապագա կամավորին: “Հայաստան գալ կազմված որոշակի պլանով, որտեղ նախատեսել եք ի՞նչ և ինչպե՞ս անել: Ի՞նչ տեսնել և ի՞նչ փորձ ձեռք բերել: Մի եկեք առանց որոշակի ռազմավարության, և շատ հանձնարարություններ ստանալու ակնկալիքի: Դուք պետք է նպատակասլաց լինեք, հակառակ դեպքում շատ բան արած չեք լինի:” ՀԵԻԱ-ի աշխատակիցները շատ ընկերական են և բարյացակամ: Փորձում են որքան հնարավոր է հարմարվել և օգնել այն գործում, որոմ հետաքրքրված ես:
Նաև խորհուրդ կտամ որոշ ժամանակ թարգմանություններ անել: Քանի որ դա ոչ միան կընդլանի ձեր ընդհանուր բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքի հմտությունները, այլև կծանոթացնի Հայերենի իրավական բառապաշարին, որը ինձ համար հատուկ հետաքրքրություն է ներյացնում, քանի որ ես նպատակ ունեմ ապագայում Հայաստանին վերաբերող իրավական աշխատանքով զբաղվել հայերեն իրավական լեզվի իմացությունը կարող է վճռական լինել:
Ի սրտե ներկայացնում եմ իմ ձեռք բերած փորձը Սփյուռքի մյուս երիտասարդ իրավաբան ուսանողներին: Օգուտները այնքան բազմազան են, որ յուրաքանչյուրը ըստ կարելվույն կարող է դրանից շատ բան քաղել: