«Կրթությունը կարևոր դեր ունի մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Իսկ ներկայումսկրթության կազմակերպումը՝ առանց արդի տեխոնոլիգիաների, դժվար է պատկերացնել»,- այս մասին այսօր Իրավաբանների հայկականասոցիացիայի (ԻՀԱ) և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) միջև համագործակցությանհամաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը:
«Հուշագիրը միայն սկիզբն է: Եվ այս համագործակցությունը կարող է ունենալ շոշափելի արդյունքներ և լինել հանրային կյանքը փոխողնախաձեռնություն»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Համագործակցությունն ուղղված է լինելու մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտումնպատակային քայլերի իրականացմանը: Ստեղծվելու և ներդրվելու են մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմպայքարի արդյունավետ գործիքներ և կառուցակարգեր` օգտագործելով ժամանակակից ինֆորմացիոն և անվտանգությանտեխնոլոգիաները, միատեղվելու են ջանքերը Հայաստանի նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնականհաստատությունների կրթական ծրագրերում իրավական և հակակոռուպցիոն բնույթի դասաժամերում նորարար տեխնոլոգիականգործիքների ներդրմանը, մշակվելու են համակարգչային ինտերակտիվ խաղեր, ծրագրեր այլ հավելվածներ, որոնք նախատեսված կլինենհեռախոսներով, պլանշետներով, համակարգիչներով, այլ տեղեկատվական համակարգերով օգտագործելու համար՝ իրավականկրթության և իրավական, այդ թվում հակակոռուպցիոն իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով:
Այս ամենը նախատեսված է լինելու ինչպես երեխաների երեխաների, մարզային համայնքների բնակիչների, այնպես էլ այլ թիրախայինխմբերի համար: Նպատակն է լինելու հասարակությանը հնարավորինս մատչելի կերպով իրազեկել իրենց իրավունքների մասին,հնարավորություն տալ մասնակցել հակակոռուպցիոն պայքարին:
Նախատեսվում է ժամանակակից անվտանգության տեխնոլոգիաների (TOR և այլն) լուծումներով ստեղծել կոռուպցիոն դեպքերի ռիսկերիև ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ, որը տեխնիկապես կապահովի տեղեկատվություն տրամադրողանձանց գաղտնիությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ՝կոռուպցիոն ռիսկերի, պաշտոնյաների անօրինական գործողությունների և ապօրինի հարստացման դեպքերի մասին՝ քարտեզի վրանշելով տվյալ բնակավայրը, ինչպես նաև բեռնելով փաստական հանգամանքները հավաստող անհրաժեշտ տեղեկատվությունփաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր և այլն: Նախատեսվում է, որ այս տեղեկությունների իսկությունը կճշտվեն և ընթացք կտրվենՀՀ իրավապահ մարմինների կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Այսպիսով, համագործակցության շրջանակներում կառույցների կողմից օժանդակություն կցուցաբերվի Հայաստանում մարդուիրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով ժամանակակից ինֆորմացիոնտեխնոլոգիաների, այդ թվում՝ անվտանգության համակարգերի և վեբ կայքերի ստեղծմանն ու ներդրմանը:
Համաձայնագրի ուժով կլուծվեն նաև երկուստեք հետաքրություններ ներկայացնող այլ խնդիրներ և հարցեր: