2016 թվականի հուլիսի 14-ին Կապանում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հակակոռուպցիոն միջոցառում՝ «Պետական գնումների և պետական գույքի մասնավորեցման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով: Միջոցառումն նպատակն էր տվյալ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանումը և համապատասխան լուծումների նախանշումը, որի մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: