30.11.2010թ. «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հայց է հարուցել Արմինե Գալոյանի դեմ` որպես բաժանորդի 91.701 դրամ բռնագանձելու պահանջի մասին: Նշված պարտքի գումարը կուտակվել է 2002թ. փետրվար ամսից մինչև 2010թ. ապրիլ ամիսը ներառյալ:
Սույն պարտքի վերաբերյալ քաղաքացուն տեղեկացրել են դեռևս 2010թ. մայիս ամսին: Նույն ամսվա ընթացքում «Շիրակ-Ջրմուղկոյուղի» բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, որ եթե անձը վճարի 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, ապա կթույլատրեն տեղադրելու ջրաչափ: 31.05.2010թ. ըստ պայմանավորվածության, Ա. Գալոյանի սկեսրայրը կատարել է 20.000 դրամի վճարում: Սակայն մինչ դեկտեմբեր ոչ միայն ջրաչափ չեն թույլ տվել տեղադրելու, այլ նոյեմբեր ամսվա դրությամբ հայց են հարուցել դատարան` պահանջելով կրկին 91.701 դրամ` առանց հաշվանցելու կատարված վճարումը:
ՇՊԱԿ-ի կողմից կազմվեց ու ուղարկվեց հայցադիմումի պատասխան դատարան:
10.01.2011թ. դատաքննության ժամանակ դատարանը մասնակիորեն բավարարեց «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հայցը, որը ստացել է օրինական ուժ, և քաղաքացին ստիպված է վճարելու ընդամենը 14.291 դրամ, որը մի քանի անգամ պակաս է ներկայացված հայցապահանջից: