Այսօր Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մարզային անդամների հանդիպումը, որին ներկա էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Քննարկման առարկան այս մարզում կոալիցիայի գործունեության արդյունավետության բարձրացումն էր, ինչպես նաև ռազմավարական և ընթացակարգային որոշ հարցեր:
Կոալիցիայի անդամները Կարեն Զադոյանին ներկայացրեցին իրենց մտահոգությունները՝ կոալիցիայի գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ, որին հաջորդեց Կարեն Զադոյանի առաջարկները:
Կոալցիան գործում է բաց և թափանցիկ ու յուրաքանչյուր անդամի մտահոգություն դառնում է քննարկման առարկա: Այս հանգամանքից ելնելով քննարկվեց անդամներից մեկի բարձրացրած խնդիրը՝ այս մարզից Կոալիցիայի նորաստեղծ կառավարման խորհրդի ընտրության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին կոալիցիայի համաժողովին որոշվել էր, որ խորհուրդը բաղկացած է լինելու 15 անդամ-կազմակերպությունից՝ Հայաստանի մարզերում գործող 4 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, 3 բիզնես ոլորտի կազմակերպություններից, մեկ՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունից, 6՝ հանրապետական նշանակություն ունեցող և երևանյան կազմակերպություններից:
Քննարկման արդյունքում հանդիպման ներկա Կոալիցիայի բոլոր անդամները համամիտ էին կատարված ընտրության հետ` դեմ արտահայտվողներ չեղան:
Հանդիպաման վերջում հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մոնիթորինգի պլանի, կայունության և ֆինանսական միջոցների հայթայթման պլանի, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր: