Արարատի գյուղերից մեկում անհայտ շինարարական կազմակերպության կողմից, առանց հիմնավոր պատճառի քանդվել էին խմելու ջրի խողովակաշարերը, ինչի հետևանքով բնակչության համար գյուղի փողոցները դարձել էին անսարք և անանցանելի: Ընդ որում, վերը նշված գործողությունները շինարարական կազմակերպության կողմից կատարվել են անօրինական կերպով՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության: Իրավախախտման հետևանքով առաջացած իրավիճակին իրավական գնահատական տալու նպատակով՝ Արարատի Ընդունարանի աշխատակիցները մեկնել են համապատասխան գյուղ և անձամբ տեսել խախտումը, քանդված խողովակաշարերը և դրանից առաջացած հետևանքները նկարահանվել է վերջիններիս կողմից, որից հետո անհապաղ այդ մասին Արարատի Ընդունարանը տեղեկացրել է գյուղի գյուղապետին՝ կից ներկայացնելովկատարված նկարահանումները:
Գյուղապետը համոզվելով, թե ինչպիսի ծանր դրության մեջ է հայտնվել գյուղի բնակչությունը՝ առանց խմելու ջրիխողովակաշարերի և անանցանելի փողոցների, վերջինս ընդունելով կատարված իրավախախտման լուրջհետևանքները հասարակության համար, հանձն էր առել վերանորոգել խողովակները և վերացնել առաջացածհետևանքները:
Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության Արարատի ընդունարանի կողմից կարճ ժամանակաընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերանորոգվեցին իրավախախտման հետևանքով գյուղում առաջացած անսարք և անանցանելի փողոցները, ինչպես նաև գյուղի բնակիչների համար վերականգնվեց խմելու ջրի խողովակները: