Հակակոռուպցիոն համաժողով՝ «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» խորագրով

Մայիսի 13-ին ժամը 09.45-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերանսների մեծ դահլիճում տեղի կունենա «Կառավարություն – Քաղաքացիական  հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովը։
Համաժողովին կմասնակցեն պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  ներկայացուցիչներ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը,
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին,
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը,
Իրավաբանների հայկական
ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն քարտուղարության համակարգող
Կարեն Զադոյանը
և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը հանդես կգան ողջույնի խոսքերով:
Ողջույնի խոսքերին հաջորդելու են թեմատիկ զեկույցներ Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն համագործակցության, Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն գործունեության
վերաբերյալ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Իրավաբանների հայկական ասոցիացիայի (նախկին անվանումը՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ) հետ համատեղ կազմակերպում է համաժողով՝ բաղկացած 2 մասից: Միջոցառման առաջին մասը նվիրված է «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին, իսկ երկրորդ մասը՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովին:
Հարցերի դեպքում գրեք՝ [email protected] կամ զանգեք 010 560 360, 091 435136

Աղբյուրը: https://www.nt.am/am/events/21851/#sthash.ZXko0yOR.dpuf