Քաղաքացի Ս. Կ.-ը սույն թվականի հուլիսի 1-ին աշխատանքային պայմանագիր էր կնքել և անցել աշխատանքի Ա/Ձ-ում` որպես խոհարար-վաճառող, սակայն վարձատրվել էր աշխատած ողջ ժամանակահատվածի ընդամենը 1 ամսվա համար: Քաղաքացին բազմիցս դիմել էր գործատուին` աշխատավարձը ստանալու պահանջով, սակայն ստացել էր խուսափողական պատասխաններ: Քաղաքացին այլևս դադարել էր զբաղվել իր իրավունքների պաշտպանությամբ` ողջ ծավալով չպատկերացնելով, որ ՀՀ օրենսդրությունն իր կողմից է: Այդ ժամանակ քաղաքացին որպես վերջին հույս դիմեց Արագածոտնի ՇՊԱԿ-ին:
Քաղաքացու դիմումի հիման վրա Արագածոտնի ՇՊԱԿ-ը գրավոր կերպով դիմեց գործատուին` խնդրելով ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ և աշխատանքային պայմանագրով նախատեսված դրույթներով, և վճարել քաղաքացուն հասանելիք աշխատավարձը:
Օրեր անց քաղաքացին ներկայացավ ՇՊԱԿ` հայտնելով իր խորին երախտագիտությունը ՇՊԱԿ-ին` գործի հաջող հանգուցալուծման կապակցությամբ: ՇՊԱԿ-ի միջամտության արդյունքում գործատուն վճարել էր նրա ողջ աշխատավարձը: