01.06.2012 թ-ին Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն է դիմել քաղաքացի Ֆ.Գ.-ը հայտնելով իր իրավունքների ոտնահարման մասին: Ըստ քաղաքացու, 2011թ. դեկտեմբերի 28-ին Երևանի թիվ 1 շուկայում առևտուր անելու ժամանակ վիճաբանել է Ա.Ա.-ի հետ: Վիճաբանությունից հետո Ա.Ա.-ը Երևան քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդում է տվել հանցագործության մասին: Փաստի առթիվ կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կատարվում է նախաքննություն: Սակայն քննիչ Է.Հ.-ը Ֆ.Գ.-ին չի տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշումը, ինչպես նաև գործի ողջ քննության ընթացքում չի ծանոթացրել իրեն քրեական գործի նյութերին, դրանով զրկելով քաղաքացուն իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:
Երևանի ՇՊԱԿ-ի կողմից 2012թ. հունիսի 14-ին քաղաքացու դիմումը վերահասցեագրվել է ՀՀ գլխավոր դատախազին: Դրանից մոտ մեկ շաբաթ անց՝ 2012թ. հունիսի 20-ին Ֆ. Գ.-ը այցելել է Երևանի ՇՊԱԿ տեղեկացնելով, որ քննիչը տրամադրել է որոշումը և ծանոթացրել է քրեական գործի նյութերին:
20.06.2012թ. Երևան ՇՊԱԿ-ին ուղղված շնորհակալական նամակում Ֆ.Գ.-ը իր երախտիքի խոսքն է հայտնել Կենտրոնի տնօրեն Մ. Ատովմյանին և իրավաբան Ա. Ղարագյոզյանին իր խախտված իրավունքների վերականգնման հարցում անհրաժեշտ իրավական օգնություն տրամադրելու համար: