Արարատի մարզի երկու բնակիչներ 2013 թվականին ցանկացել էին կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր:
Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները պայմանագրի կնքման համար օրենքով նախատեսվածից ավելի գումար էին պահանջել: Բնակիչները դիմել էին Արարատի հակակոռուպցիոն կենտրոն:
«Գումարը տալուց հետո հասկացա, որ ավելի գումար եմ տվել: Եկա Տիգրանին հարցրեցի, ասացի, ոնց որ շատ ենք մուծել: Տիգրանը զանգեց, իմացավ, գործին ընթացք տվեց»,- ասաց Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի շահառուն:
Խնդրին տեղեկանալով` «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչը զանգահարում է Կադաստրի թեժ գիծ:
«Քանի որ խնդիրը հրատապ էր և խախտումն ակնառու, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցները մեր ահազանգելուց ընդամենը 40 րոպե հետո Արարատի տարածքային ստորաբաժանման գրասենյակում էին»,- ասաց Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Տիգրան Մաթևոսյան:
Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Տիգրան Մաթևոսյանի, առք ու վաճառքի պայմանագիր կնքող կողմերի և Կադաստրի աշխատակիցների հանդիպման ժամանակ պարզվել է`անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար Արարատի բնակիչները 2 անգամ 10.000 դրամի փոխարեն վճարել էին 15.000-ական դրամ: (Անհրաժեշտ է փոխել քանի որ սխալ է հասկացվում։ Խոսել եմ Տիգրանի և Սյուզիի հետ։ Է․Մ․)
«Քանի որ խնդրին տեղյակ էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը 06:46, կոմիտեի ներկայացուցիչները այն աշխատակցին, ով պահանջել էր ապօրինի գումար և ստացել էր, հայտնեցին, որ հաջորդ օրը նա չներկայանար աշխատանքի և Կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանման բոլոր աշխատակիցները հաջորդ օրը պետք է ներկայանային Կադաստրի պետական կոմիտե, որպեսզի նրանցից բացատրություն վերցվեր գործի հանգամանքների վերաբերյալ: 07:14»,- հայտնեց Տիգրան Մաթևոսյանը:
«Հաջորդ օրն իսկ քաղաքացիներին վերադարձրեցին Կադաստրի աշխատակիցների կողմից ավելի վերցված գումարները և քաղաքացիների դիմումներին ընթացք տրվեց»,- ասաց հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Աշխեն Տերտերյանը:
Կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն առք ու վաճառք կատարող կողմերից պայմանագիրն ավարտին հասցնելու և սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրամադրելու համար 56.000 դրամ էին պահանջել` ընդհանուր վճարման ենթական 26.000 դրամի փոխարեն: Անօրինականության բացահայտումից հետո` սահմանված գումարից ավելի պահանջված 30. 000 դրամը Կադաստրի աշխատակիցները չստացան:
Ավելի ուշ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից Արարատի հակակոռուպցիոն կենտրոնին գրավոր հայտնել են, որ անօրինական գործողություններ թույլ տված Կադաստրի պետական կոմիտեի «Արարատյան» ապասարկման գրասենյակի առաջին կարգի մասնագետ Գրիշա Համբարձումյանն ազատվել է աշխատանքից, իսկ օպերատոր Անժելա Բաղդասարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Հ.Գ. Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի շահառուի անունը չի հրապարակվում նրա խնդրանքով: