«Հակակոռուպցիոն ուսուցում» Երևանի և Արմավիրի, Արագածոտնի մարզերի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար (25-27 հունիս, 2014)

Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի հունիսի 25-27-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում կազմակերպեցին Արմավիրի, Արագածոտնի մարզերի և Երևանի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար համար:

Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացել են հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին:

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրերը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարվել են գործնական աշխատանքներ:

Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հնարավորություն ունեն մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին: