Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 08-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակում մեկնարկվեց ուսուցանողների ուսուցման երկրորդ փուլը:
Սկզբում՝ մասնակիցներին ներկայացվեց ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները, ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները: Այնուհետև՝ ներկայացվեց «Կանանց սեփականության իրավունքները, այդ թվում` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում» թեման, սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ ազգային և միջազգային օրենսդրական երաշխիքները և եղանակները:
Ուսուցման մասնակիցները քննարկեցին կանանց սեփականության իրավունքի խախտման դեպքեր:
Ուսուցանողների ուսուցման ավարտից հետո դասընթացի մասնակիցները կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր հաստատություններում և համայնքներում կանցկացնեն հանրային իրազեկության սեմինարներ՝փոխանցելով ստացած գիտելիքները: