Իրազեկման հանդիպում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի անդամների և շահառուների հետ

2015 թվականի օգոստոսի 26-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղը կազմակերպել էր իրազեկման հանդիպում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի անդամների և շահառուների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները, ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները: Խոսվեց նաև ծրագրի իրականացման ընթացքում վեր հանված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:
Միջոցառման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ծրագրի իրավախորհրդատուն պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Հարցերը հիմնականում վերաբերվում էին ամուսնալուծությունների ընթացքում կանանց սեփականության իրավունքի խախտումների և այդ խախտումները կանխելու հնարավոր եղանակներին, ամուսնական պայմանագրի բովանդակությանը և կնքման կարգին:
Միջոցառման ավարտին մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ իրականացվող ծրագրի և կանանց իրավունքների վերաբերյալ: