Օգոստոսի 25-ին ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղը իրազեկման սեմինար էր կազմակերպել Կապանի թիվ 6 և 7 միջնակարգ դպրոցների ուսուցչական կազմի համար: Սեմինարը վերաբերվում էր Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում իրականացվող գործողություններին, այդ թվում նաև տրամադրվող անվճար իրավաբանական խորհրդատվությանը: Այնուհետև մասնակիցներին բաժանվեցին ծրագրի շրջանակներում տպագրված կանանց իրավունքների վերաբերյալ իրավական բնույթի տեղեկատվական թերթիկներ:
Սեմինարի ավարտից հետո ծրագրի իրավախորհրդատուն անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրվեց սեմինարի մասնակիցներին: