«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում կատարվեց այցելություն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկական բաժանմունք

Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի օգոստոսի 17-ին կատարվեց այցելություն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկական բաժանմունք: Այցելության նպատակը բուժաշխատողներին և բժշկական հաստատության ծառայություններից օգտվողներին «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի և կանանց իրավունքների մասին իրազեկելն էր:

Բժշկական հաստատությունում բաժանվեցին իրավական տեղեկատվական թերթիկներ և իրավախորհրդատուն պատասխանեց բարձրացված հարցերն, որոնք հիմնականում վերաբերվում էին առողջապահության ոլորտին: