Իրազեկման սեմինար ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանումում

Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 10-ին իրազեկման սեմինար անցկացվեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ:
ՀԵԻԱ Կապանի մասնաճյուղի իրավախորհրդատու Անի Ասատրյանը մասնակիցներին ներկայացրեց իրականացվող ծրագրի նպատակները, կատարվող աշխատանքները, ակընկալվող արդյունքները, ինչպես նաև խոսվեց կանանց աշխատանքային, սեփականության ու վերարտադրողական առողջությանն առընչվող իրավունքների մասին:
Մասնակիցներին տրվեց ծրագրի շրջանակներում կազմված իրավական տեղեկատվական թերթիկներ, իսկ սեմինարի ավարտից հետո իրավախորհրդատուն անվճար իրավաբանական խորհրդատվության կարգով պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերն, , որոնք հիմնականում վերաբերվում էին աշխատանքային և ընտանեկան իրավունքներին: