Իրազեկման հանդիպում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոց» ՊՈԱԿ-ում

2015 թվականի օգոստոսի 10-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղը կազմակերպել էր իրազեկման հանդիպում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոց» ՊՈԱԿ-ում: Դպրոցի աշխատակիցներին ներկայացվեց Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրը, ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները, բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ իրականացվող ծրագրի և կանանց իրավունքների վերաբերյալ:
Մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում նաև անդրադարձ կատարվեց կանանց իրավունքների վերաբերյալ ստացած գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու և աշակերտների շրջանում կանանց իրավունքների նկատմամբ հարգանք ձևավորելու կարևորությանը: