Շրջիկ խորհրդատվություն Գյումրու թվով 3 բուժական հաստատություններում

«Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա» ՀԿ Գյումրու մասնաճյուղի կողմից այսօր կազմակերպվել էր շրջիկ խորհրդատվությունների անցկացում ու տեղեկատվական թերթիկների բաժանում Գյումրիում գործող թվով 3 բուժական հաստատություններում՝ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում, Տիգրան Մեծ փողոցում գործող դեղատանը և «Նորմեդ» բժշկական կենտրոնում:

Տեղեկատվական թերթիկների բաժանան ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց տեղեկատվական թերթիկներում առկա կանանց իրավունքներին, մասնավորապես, վերարտադրողական առողջության խնդիրներին: Բուժական հաստատություններից հատկապես շնորհակալ էին նման խնդրի վերհանման ու լուծմանն ուղղված տեղեկատվության տարածմամբ ու հավաստիացրեցին, որ դրանք անպայման նաև կբաժանվեն հիվանդների ու հաճախորդների միջև: