Իրազեկում Սպիտակում

Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի օգոստոսի 03-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղը կազմակերպել էր իրազեկման երթ Սպիտակ քաղաքում: Երթի ընթացքում բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ իրականացվող ծրագրի և կանանց իրավունքների վերաբերյալ:
Սպիտակի բնակիչները կարևորում էին իրենց քաղաքում նման ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, քանի որ նման ծառայությունները հիմնականում մատուցվում են մարզկենտրոն Վանաձորում, իսկ սպիտակցիներին մնում է օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից:
Բնակիչները նաև հարցեր ուղղեցին ծրագրի իրավախորհրդատուին, որոնք հիմնականում վերաբերվում էին սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներին և աշխատանքային իրավունքին: