Հանդիպում Գյումրի քաղաքում

31.07.2015թ. Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում տեղի ունեցավ համատեղ հանդիպում-քննարկում մարզի իրավաբանների, փաստաբաններ՝ Թամարա Յայլոյանի, Սուսաննա Մխիթարյանի, «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի իրավաբանի ու այլ մասնագետների հետ: Հանդիպում-քննարկման հիմնական թեման ուղղված էր մարդու իրավունքներին՝ սահմանադրական բարեփոխումներից սկսված ներառյալ մարդու այլ օրենքներով ու ենթաօրենդրական ակտերով պայմանավորված իրավական երաշխիքները:
Հանդիպմանը ներկայացվեցին սահմանադրական բարեփոխումներում ներառված մարդու իրավունքների նոր ձևակերպումներին: Մասնավորապես, շեշտադրվեց ամուսնության կապակցությամբ կանանց ու տղամարդկանց հավասարության հարցին, ու դրանից բխող հավասար իրավունքներին ու հավասար հնարավորություններին: Անդրադարձ կատարվեց նաև կանանց իրավունքներին՝ ընտրական ու աշխատանքային ոլորտումներում:
Հանդիպում-քննարկումն անցկացվեց «Թեյի բաժակի շուրջ» ձևաչափով: