ՀԵԻԱ-ի «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ից-28-ը Գյումրի համայնքի Ա.Դ. Սախարովի անվան «Մարդու իրավունքների պաշտպանության» հայկական կենտրոնում ծրագրի կամավոր, ուսուցանողների ուսուցման մասնակից Կլարա Սարգսյանի կողմից անցկացվել է երկօրյա սեմինար, որի ընթացքում քննարկվել են հետևյալ 2 թեմաները՝ «Կանանց վերարտրադրողական առողջության իրավունքները, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցը», և «Կանանց աշխատանքային իրավունքների մասին»:
Սեմինարին ներկա էին տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ «Անի» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահ Կիմա Գալոյանը, «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյանը և ներկայացուցիչ Լևոն Իգիթյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը, «Նոր հայացք ՍՊԸ»-ից, ինչպես նաև այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Սեմիարի ընթացքում քննարկվել են, թե որոնք են վերարտրադրողական առողջության բնագավառում ամենախոցելի կետերը, որոնք են հղիության արհեստական ընդհատման ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները և լրացումները:
Երկրորդ օրը քննարկումներ են իրականացվել կանանց`աշխատանքային իրավահարաբերություններում առկա խտրականությունների, նրանց` օրենսդրությամբ վերապահված արտոնությունների, ինչպես նաև մայրության նպաստների շուրջ վերջերս կատարվելիք փոփոխությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ:
Բերվել են նաև միջազգային փորձի օրինակներ, անցկացվել համաեմատականներ ՀՀ-ի և այլ երկրների օրենսդրությունների միջև::
Քննարկումները անց են կացվել բավականին հետաքրքիր և արդյունավետ, որոնցից հետո մասնակիցները հայտնել են իրենց ցանկությունը կրկին անցկացնելու նմանատիպ սեմինարներ. նույնիսկ առաջարկություններ եղան նոր թեմաների շուրջ սեմինար-դասընթաց անցկացնելու վերաբերյալ: