Կանանց իրավունքների իրացման խնդիրները. դասընթաց երիտասարդների համար

ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղը ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում հուլիսի 30-ին կազմակերպել էր «Կանանց իրավունքները և դրանց իրացման բարդությունները» թեմայով հերթական դասընթացը «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ժողովրդավարության դպրոցի» և «Կարիերայի պլանավորման և զարգացման» կենտրոնի սաների համար:
Ծրագրի իրավախորհրդատու Անի Ասատրյանը երիտասարդներին համառոտ ներկայացրեց ՄԱԿ-ի կողմից ընդունված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, այնուհետև խոսեց Հայաստանում կանանց կողմից իրենց իրավունքների իրացման բարդությունների մասին:
Մասնակիցները կարծիք հայտնեցին, որ դրանք հիմնականում պայմանավորված են ազգային կարծրատիպերով և ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի:
Դասընթացից հետո երիտասարդները գործնական աշխատանք կատարեցին, որից հետո ամփոփեցին սեմինարը: