Շրջիկ այցելություն՝ Գավառում

27.07.2015թ.-ին ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը՝ կամավորների հետ միասին շրջիկ այցելություն կազմակերպեցին «Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ:
Հանդիպմանը մասնակցեցին թվով շուրջ 15 շահառուներ: Ներկայացվեց «Կանանց օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում` գրասենյակի պատասխանատուների կողմից մատուցվող ծառայությունները:
Տեղում տրվեց իրավաբանական խորհրդատվություն` մասնակիցների կողմից բարձրացված հարցերի շուրջ: Հանդիպման վերջում գրասենյակի կամավորները մասնակիցներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ` կանանց իրավունքների վերաբերյալ: