Գյումրիում տեղի ունեցավ ուսուցանողների ուսուցման հերթական դասընթացը

2015թ. հուլիսի 23-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Գյումրու գրասենյակում շարունակվեց և ավարտվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կանանց մասնակցությունը, ադ թվում՝ միջազգային լավագույն փորձը գենդերային քվոտաների և այլ դրական գործողությունների ոլորտներում, ինչպիսիք են տեղական և կենտրոնական իշխանությունը, բիզնես ընկերությունների խորհուրդները, դատական համակարգը և այլն» և «Միջազգային պայամանգրերով ստանձնած Հայաստանի պարտավորությունները և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները» թեմաները:

Ուսուցման մասնակիցները կարևորել են հատկապես կանանց դերը քաղաքական ոլորտում, նրանց հնարավորությունը աշխատանքային իրավունքի ընդունման և աշխատելու ժամանակահատվածում, ինչը նախատեսված է միջազգային կոնվենցիաներով:
Դասընթացի ավարտից հետո դասընթացի մասնակիցներն իրենց հերթին պետք է իրազեկման սեմինարներ անցկացնեն ուսումնական հաստատություններում և համայնքներում: