Իրազեկման ակցիա՝ Կապանում

Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015թ. հուլիսի 21-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղը իրազեկման երթ էր կազմակերպել Կապան քաղաքում:
Իրականացվող ծրագրի և կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ բաժանվեցին Կապանի քաղաքապետարանի հարակից այգում և Արամ Մանուկյան փողոցում:
Քաղաքացիները առիթից օգտվելով հարցերով դիմեցին ծրագրի իրավախորհրդատուին: Հարցերը հիմնականում վերաբերվում էին ալիմենտային պարտավորությունների և սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներին:
Քաղաքացիները փաստեցին, որ բավականին դրական ու օգտակար են գնահատում նման կազմակերպությունների և ծրագրերի առկայությունը: