Քննարկում Կապանում՝ կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ

2015 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղը Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում հանդիպում էր կազմակերպել Կապանի Դավիթ-Բեկ թաղամասի գրադարանի աշխատակազմի հետ:

Հանդիպման ժամանակ ներկայացվեց իրականացվող ծրագրի նպատակները, մանրամասնորեն քննարկվեցին հիմնական ուղղությունները և արդյունքում ակնկալվող արդյունքները:

Սեմինարի ավարտից հետո մասնաճյուղի իրավախորհրդատու Անի Ասատրյանը իրավաբանական խորհրդատվության կարգով պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում էին սեփականության իրավունքին` մեծամասամբ ժառանգման հետ կապված խնդիրներին: