Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2014 թվականի զարգացման պլանի կատարողականն ու գործող ռազմավարական պլանը քննարկվեցին Գառնիում` հունիսի 20-ին: SWOT վերլուծությունն իրականացումը տեղի ունեցավ հենց բննության գրկում: ՀԵԻԱ անդամները, աշխատողներն ու կամավորները վեր հանեցին կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, մատնանշեցին հնարավորություններն ու սպառնալիքները: Քննարկման արդյունքում կազմվեց 2015 թվականի զարգացման պլանն ու վերանայվեց գործող ռազմավարական պլանը: ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը կարևորելով նմանաբնույթ ձևաչափով աշխատանքային քննարկումները` շեշտեց, որ դրանք առավել արդյունավետ են դարձնում թիմային աշխատանքը: ՀԵԻԱ փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց օրվա անելիքները և կազմակերպեց SWOT վերլուծության իրականացումը: Այնուհետև առանձնացվեցին կազմակերպության թիրախային երեք ենթահամակարգերը, մասնակիցները բաժանվեցին խմբերի և կազմեցին 2015 թվականի զարգացման պլանը, որից հետո ձեռնամուխ եղան գործող ռազմավարական պլանի վերանայմանը: Մինչև 2015թ.-ի ավարտը պետք է մի շարք միջոցառումներ իրականացվեն, այդ թվում` Iravaban.net կայքին վերաբերող քայլեր ձեռնարկվեն: Աշխատանքային հանդիպումը անցավ մտերմիկ միջավայրում, քննարկմանը հաջորդեց այցելություն Գեղարդի վանք: Կազմակերպության այս տարվա զարգացման պլանն և վերանայված ռազմավարական պլանը առաջիկայում կներկայացվեն ՀԵԻԱ վարչության հաստատմանը: