Ուսուցում Լոռու մարզում` կանանց իրավունքների վերաբերյալ

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հունիսի 19-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում թվով 6 ակտիվ երիտասարդների համար սկսվեց ուսուցանողների ուսուցման դասընթացը, որ շրջանակներում մասնակցիներին ներկայացվեց «Կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցը» թեման:
Մասնակիցներին ներկայացվել են վերարտադրողականության հետ կապված կանանց հիմնական իրավունքները, մայրության անվտանգությունը երաշխավորող իրավական նորմերը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը և խնդիրները: Ուսուցման մասնակիցները քննարկվել են Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառները, ինչպես նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակներ: Երևույթի դեմ պայքարում ուսուցման մասնակիցները կարևորել են հասարակության ընդհանուր գիտակցության և վերաբերմունքի փոփոխությունը, ինչը կարող է բերել համակարային փոփոխությունների:
Ուսուցանողների ուսուցման ավարտից հետո դասընթացի մասնակիցները կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր ուսումնական հաստատություններում և համայնքներում հանրային իրազեկության սեմնարներ կացկացնեն: