«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այսօրվանից մեկնարկեց փաստաբանների վերապատրաստման եռօրյա դասընթացներ:
ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում դասընթացների մեկնարկը տրվեց ՀԵԻԱ նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանի ողջույնի խոսքով:
Վարչարարության սկզբունքները, ինչպես նաև վարչական ակտերի անվավերությունը ներկայացրեց փաստաբան Արթուր Սուքիասյանը: Նա նաև խոսեց Վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններից:
Սեմինարները կշարունակվեն նաև մայիսի 6-ին և 9-ին: