ՀԵԻԱ վարչության անդամը ելույթ է ունեցել Ղրղզստանի օմբուդսմենի տարեկան զեկույցի հասարակական լսումների ժամանակ

ՀԵԻԱ վարչության անդամ, «Ղրղզստանում երեխաների իրավունքների խախտման և մոնիթորինգի վերաբերյալ Օմբուդսմենի կարողությունների զարգացման տեխնիկական աջակցություն» ՅՈւՆԻՍԵՖ-ի ծրագրի միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը ելույթ է ունեցել ս/թ մարտի 12-ին Բիշկեկում կայացած Ղրղզստանի Օմբուդսմենի մարդու իրավունքների վերաբերյալ 2014թ. տարեկան զեկույցի հասարակական լսումների ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին Ղրղզստանի փոխվարչապետը, նախարարներ, պատգամավորներ, միջազգային, պետական և հասարակական կազմակերպությունների մոտ 160 ներկայացուցիչներ: Մ. Ատովմյանը նաև երկկողմանի հանդիպումներ է ունեցել այդ երկրում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի ներկայացուցիչների հետ:
Մարտի 13-ին Մ. Ատովմյանը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտում, որին մասնակցել են մոտ 150 ուսանողներ և դասախոսներ: Մ. Ատովմյանը հանդիպումներ է ունեցել նաև Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանի մի շարք ամբիոնների ղեկավարների հետ և քննարկել է համագործակցության հարցեր:

ayla.am