ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ Կարեն Զադոյանը վարչության անդամներին ներկայացրեց ՀԵԻԱ-ի գործունեության հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվեցին 04.12.2014թ.-ին ՀԵԻԱ-ի հերթական՝ 11-րդ համաժողովի հրավիրման կազմակերպչական հարցեր: Այնուհետև հաստատվեց ՀԵԻԱ-ի Իրավաբան ուսանողների բաժանմունքի կանոնադրությունը և նշանակվեց ՀԵԻԱ-ի Իրավաբան ուսանողների բաժանմունքի ղեկավարը:
Օրակարգային հիմնական հարցերի ավարտից հետո, վարչության անդամները քննարկեցին այլ հարցեր՝ կապված ՀԵԻԱ-ի հետագա գործունեության և զարգացման հետ: