Սույն թվականի նոյեմբերի 3-ից 7-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, ԵՄ Արևելյան գոծընկերության համատեքստում, տեղի ունեցավ տեղական և տարածքային մակարդակներում հանրային կառավարման բարեփոխումներին նվիրված սեմինար, որին մասնակցեցին գործընկերության անդամ վեց անդամ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բոլոռուսի և Մոլդովիայի ներկայացուցիչներ: Սեմինարին բացման խոսքերով հանդես եկան Չեխիայի հանրապետույան արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը և Եվրոպական միության հանձնաժողովի Չեխիայի ներկայացուցչության ղեկավար Յան Միքալը: Պարոն Դրուլակը նշեց, «Արևելյան գործընկերության հիմնական խնդիրներից մեկը անդամ երկրների միջև փորձի փոխանակումն է: Այս միջացառումը շատ լավ հնարավորություն է, որպեսզի տեղեկատվություն փոխանակվի ոչ միայն վեց երկրների և ԵՄ-ի միջև, այլ նաև գործընկերության անդամ վեց երկրների միջև»:
Սեմինարի սկզբում մասնակիցները, ըստ երկրների, ներկայացրեցին իրենց երկրների տեղական կառավարման ոլորտի բարեփոխումների ներկա զարգացումների, առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ իրենց ներկայացումները: Սեմինարի առաջին օրը մասնակիցները լսեցին տարբեր զեկույցներ նվիրված Չեխիայի Հանրապետության և ԵՄ Արևելյան գոծընկերության ներկա հարաբերություններին, Տեղական կառավարման ոլորտի բարեփոխումների չեխական և Տեղական կառավարման և տեղական ժողովրդավարության պորտուգալական փորձին:
Սեմինարի երկրորդ օրվա առաջին կեսը նվիրված էր տեղական մակարդակում արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հիմախնդիրներին, այդ ոլորտի շվեդական և չեխական փորձին: Օրվա երկրորդ կեսին մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ էլեկտրոնային Կառավարման Ավստրիայի առաջավոր փորձին և Չեխիայի Հանրապետության էլեկտրոնային Կառավարման քաղաքականություններին:
Սեմինարի երրորդ օրը սկսվեց տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների մասնակցության չեխական փորձի, առկա խնդիրների և զարգացման ուղենիշների, ինչպես նաև տեղական ընտրությունների կազմակերպման առանձահատկությունների ներկայացմամբ: Ներկայացումները կատարվեցին չեխական հայտնի ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից: Օրվա երկրորդ կեսին Եվրոխորհրդի, ԵՄ ռեգիոնների կոմիտեի և Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկյացուցիչների ներկայացմամբ քննարկվեցին միջազգային համագործացության ոլորտի հարցերը:
Միջոցառման չորրորդ օրը նախատեսված էր այցելություններ չեխական երկու՝ Կուտնա Հորա և Պարդուբիցե քաղաքների քաղաքապետարներ, որտեղ մասնակիցներին ներկայացվեցին վերոնշյալ քաղաքապետարնների հաջողության օրինակները:
Միջոցառման վերջին օրը քննարկվեցին ազգային մակարդակում համագործակցության, ԵՄ և տեղական իշխանություններ փոխհամագործակցության և օժանդակության հարցերը:
Միջոցառումը կազմակերպել էր Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում էին երկուական ներկայացուցիչներ ՀՀ կառավարության աշխատակազմից և Տարածքային կառավարման նախարարությունից, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Չեխիայում ՀԵԻԱ-ի նախագահը հանդիպումներ և առանձնազրուցներ ունեցավ Ագորա Սենտրլ Յուրոփ հասարակական կազմակերպության նախագահ Իվանա Բուսիկովայի, Փիփլ ին Նիդ հասարակական կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների, Անդրկովկասի և Մոնղոլիայի տարածքային համակարգող Պավլա Ստեֆանովայի, Կենտրոնական Մորավիայի համայքային կազմակերպման կենտրոնի տնօրեն և Եվրոպայի տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչ Ռոման Հակենի, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀԵԻԱ-ի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Կարեն Զադոյանը նաև այցելեց Ազատության ռադիոկայան և հանդիպում ունեցավ Ազատության ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ազատության ռադիոկայանի հայկական ծառայության և Իրավաբան.net-ի համագործակցության հետ կապված հարցեր: