2014 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի Օրհուս կենտրոնում կայացավ հանդիպում Արարատում գործող ՀԿ-ների և Արարատի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատի քաղաքում առկա բնապահպանական խնդիրները, որոնք էական վտանգ են ներկայացնում քաղաքային համայնքի և դրան շրջակա բնակավայրերի բնապահպանությանն ու բնակչությանը:
Առկա բնապահպանական խնդիրներին առավել խորությամբ ուսումնասիրելու և արդյունավետ լուծումներ ներկայացնելու նպատակով ստեղծվեց 10 հոգուց կազմված խորհուրդ՝ ՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խքրհրդի կազմում է ընդգրկվել նաև ՀԵԻԱ անդամ Տիգրան Մաթևոսյանը: