Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի վերաբերյալ (Երևան)

Մայիսի 2-3 Երևանում անցկացվեց սեմինար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ: Երկօրյա սեմինարը կազմակերպել էին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Երևանի ՇՊԱԿ-ը: Միջազգային իրավական համագործակցության իրավաբան-փորձագետ Օտտո Մալլմանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաքելությունն ու կառուցվածքը: Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու պայմանները, Եվրոդատարանի կարևորությունը ազգային դատարանների համար:

Դասընթացին մասնակցում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, ՇՊԱԿ ազգային ցանցի և Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբաններն ու իրավաբանները:

Սեմինարի երկրորդ օրը` մայիսի 3-ին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը անդրադարձավ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության վիճակին և Գերմանիայի պատրաստականությանը` Հայաստանի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ օգնություն տրամադրելուն:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կարծիքով սեմինարը նպաստելու է, որ հայ փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան ավելի ճիշտ և պատշաճ մակարդակով գանգատներ ուղարկեն:

Սեմինարի ավարտին մասնակիցներին բաժանվեցին հավաստագրեր: