«ՀՀ-ի կողմից վարվերացված Կոռուպցիայի դեմ միջազգային իրավական ակտերի վերաբերյալ» քառօրյա ուսուցում

Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փաստաբանները պարտավոր են անցնել վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:
Այդ կապակցությամբ, սույն թվականի ապրիլի 11-14-ը ներառյալ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբանների համար Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կազմակերպվել էր քառօրյա դասընթաց, որը վարում էր Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը:
Դասընթացը վերաբերում էր ՀՀ-ի կողմից վավերացրած կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաներին:
Քառօրյա ծրագրի ընթացքում փաստաբաններին մանրամասն պարզաբանվեց կոնվենցիայի առանձին դրույթները, այդ թվում նաև ՀՀ-ի կողմից արված վերապահումները: